Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

22
Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հոկտեմբերի 1-ի n 1110-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի «Սոցիալական և նյութական աջակցության շտաբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1110-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) «Ա. Ֆիդանյան – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել

«Ա. Հովհաննիսյան – ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

Ա. Ղազարյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ» բառերով»,-ասված է որոշման մեջ: