Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որեւէ հանդիպում չի ունեցել Թրամփի կաբինետի որեւէ անդամի հետ

13
Սուրեն Սարգսյան
Անհամբեր սպասում եմ Զ. Մնացականյանի այցին Վաշինգտոն, որը նախատեսված է հոկտեմբերի սկզբին: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
 
«Հույս ունեմ վերջապես տեղի կունենա ՀՀ արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Սա մինչ ընտրությունները վերջին շանսն է հանդիպելու Թրամփի կաբինետի որեւէ անդամի հետ: Անկախությունից ի վեր Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որեւէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որեւէ անդամի հետ: Չեն հանդիպել նաեւ երկրի ղեկավարները: Սա նույնպես բացառիկ երեւույթ է:
 
Հայաստանում ոմանք սիրում են կրկնել, որ «Թրամփի վարչակազմը տարօրինակ է դրա համար չենք կարողանում հանդիպել»: Չգիտես ինչու վրացիների, ադրբեջանցիների, ղազախների եւ ուզբեկների համար տարօրինակ չեն, նրանք հանդիպում են, լուրջ օրակարգ են առաջ մղում:
 
Չեմ բացառում, որ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ նա կհանդիպի հենց Վաշինգտոնում, ինչպես նշված էր համանախագահների երեկվա հայտարարության մեջ։
 
Ի դեպ, փայլուն կլիներ, եթե հանդիպում տեղի ունենար Թրամփի եւ Բայդենի նախընտրական թիմերի ներկայացուցիչների հետ»: