Փաշինյանը, իմանալով, որ կարող է նաև հետ չգան, մարդկանց ուղարկել է, որ իրա Աշոտիկին բերեն ու այդ մարդիկ հետ չեն եկել. Արսեն Ղուկասյան

98

«Այսօրվա դրությամբ կա՞ մի ղեկավար մարմնի երեխա, որն անհետ կորած է։ Մենք ունենք տվյալ, որ պարոն վարչապետը իմանալով, որ կարող է նաև հետ չգան, մարդկանց ուղարկել է, որ իրա Աշոտիկին բերեն ու այդ մարդիկ հետ չեն եկել։ Ինչի՞, Աշոտիկիդ արյունը մեր երեխու արյունից կարմի՞ր է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Կառավարության շենքի դիմաց են հավաքվել։ Երեք ամսից ավելի է, որ տեղեկություն չունեն, թե որտեղ են գտնվում իրենց հարազատները։ Նրանք պնդում են՝ վարչապետի, պաշտպանության նախարարի հետ հանդիպումները ոչ մի արդյունք չեն տվել։

«Ես ասում էի՝ մի հոգի լավ, խելացի ռազվեդչիկ մտներ անտառ, 30 երեխուն կհաներ կբերեր։ Չարեցին, որովհետև երևի իրենց պետք չէր։

Մենք ենք գնացել ռազվեդչիկին գտել, որը պատրաստ էր մտնել անտառ։ Մի տառզան էր, կարար աներ, բայց չեն թողել։ Ասել են, որ մեր պատասխանատվության տակ պիտի լինի։ Բայց ես ո՞նց գնամ իրա ընտանիքին, երեխեքին ասեմ՝ պապայիդ ուղարկեցինք անտառ, ընկավ զասադ, մեռավ։ Ոչ թե ծնողները պետք է անեին, այլ ղեկավարը հրահանգավորեր։ Ինչի՞ չեն արել, իրենց պետք է հարցնենք»,- ասաց Ղուկասյանը, որը դեռ ամսիներ առաջ էր պնդում, որ անտառներում պատերազմից հետո 30 զինծառայող կա, նրանց կոորդինատները տրամադրել էր նախարարությանը, սակայն նրանց հետևից այդպես էլ փրկության չեն գնացել։