Համակարգային Ժողովրդավարություն

Ժողովրդավարական երկիր նշանակում է՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը դրանց անկախությունը, իրար նկատմամբ հավասարակշռություն ապահովելը, իրար վերահսկելն ու հակակշռելը։

Պուտինը և Ալիևը հանդիպել են Սոչիում

Ըստ աղբյուրի՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Որպես Մինսկի Խմբի անդամ երկիր Ռուսաստանը կշարունակի հնարավորինս աջակցություն ցուցաբերել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:

Իսրայելում դատական գործ է հարուցվել անօդաչու արտադրող ընկերության դեմ, որն օգնել է Ադրբեջանին հարվածել...

Իսրայելի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ պատրաստվում է դատավարության ժամանակ վկայություն ներկայացնել, որ անօդաչուներ պատրաստող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության աշխատակիցներն Ադրբեջանում իրենց անօդաչուները փորձարկելու ժամանակ մտադրված են եղել հարվածել հայկական դիրքերին Արցախում: 

Հայաստանը կօգտագործի վետոյի իրավունքը Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու մտադրության դեպքում. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ

Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելուն հաջորդել է կազմակերպության տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլ, այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

Խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով. Արմեն Սարգսյան

Պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորիս համար: Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները:

Իրաքում հայտնաբերված հնագույն կավե անոթներում պահպանվել է գարեջրի նստվածք. Գարեջրի ավանդույթները հնագույն աշխարհում

Հնագետները Միջագետքում գարեջրի առկայության մասին դեռևս պատկերագրությունից գիտեին, որը ցույց էր տալիս գարեջուր խմելու ծիսակարգը: Անգամ հղումներ կան հնագույն տեքստերում, որտեղ նկարագրվում է գարեջուրը որպես օրապահիկի մասնաբաժին: Դրանցից ամենահայտնին շումերական Նինկասի դիցուհուն նվիրված ձոնն է՝ մ.թ.ա. 1800թ.: Պոեմում կա գարեջրի բաղադրությունը, որը որպես ձոն նվիրվել է գարեջրի դիցուհի Նինկասին: Այնտեղ ասվում է, որ ածիկը թրջում էին տարրայի մեջ և տարածում եղեգների վրա:   

Պատմական Կիլիկիայի հայկական Վագըֆ գյուղում տեղացի հայերի պատմությանն ու մշակույթին նվիրված թանգարան կբացվի

Նախագծի հեղինակները կոչ են հղել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մուսալեռցիներին՝ Վագըֆի ու Մուսալեռի հետ կապված ցանկացած արխիվային նյութ, լուսանկար, նամակ կամ փաստաթուղթ ունենալու դեպքում կապ հաստատել իրենց հետ ու կիսվել դրանցով։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է. Ն. Փաշինյան

ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին: 2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին:

ԵԱՏՄ անդամ կարող է դառնալ ցանկացած պետություն. դա վերաբերում է նաև Ադրբեջանին. Բոչարնիկով

Բաքվում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ կարող է դառնալ ցանկացած պետություն, որը կիսում է կազմակերպության սկզբունքներն ու նպատակները

Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը ազատ արձակվեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը, նրանք ազատ արձակվեցին կալանքից։