Թշնամու 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ մարտական դիրքերից մեկի ուղղությամբ

Ադրբեջանն այս գիշեր հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

Ստամբուլի Քընալը կղզում փորձել են հայ երեխայի առևանգել

Նշվում է, որ երեխային փորձել են առևանգել տեղի եկեղեցում գործող երաժշտական խմբակի դասին գնալու ճանապարհին։ Երեխան պատմել է, որ անծանոթ երեք անձինք նրան են մոտեցել ու փորձել տանել իրենց հետ, ասելով. «Արի քեզ կոնֆետ տանք, քեզ վանք տանենք։ Եթե մեզ հետ չգաս՝ կառևանգենք քեզ»։

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Իրանը պատրաստվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարել

Իրանը սկսել է բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու հարցով։ 

Քոչարյանն ազատ է արձակվել

Դատարանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, ասել է փաստաբան Ռուբեն Սահակյանը: Նա ասել է, որ քրեական հետապնդման մարմինը բողոքարկելու է այդ որոշումը:

Հայկական կողմը Նախիջևանի հատվածում թշնամու սադրանքներին պատասխանել է կրակով

Հայկական կողմը Նախիջևանի հատվածում ադրբեջանական սադրանքներին պատասխանել է կրակով: 

Նազարբաևն առաջարկել է Պուտինին քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինին քննարկման դնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը:

Բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք. Փաշինյանի պատասխանը Լավրովին

ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարարի դիտարկմանը, որ ՀՀ նոր իշխանությունները շեղվել են խոստումներից:

2018-ին Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցի է այցելել շուրջ 83 հազար մարդ

Թուրքիայի իշխանությունները Պոլսո հայոց պատրիարքարանին թույլ են տալիս տարին միայն մեկ անգամ՝ Խաչվերաց տոնին, այնտեղ պատարագ մատուցել: 

Թուրքիայի 3-րդ ատոմակայանը կկառուցվի Չինաստանի հետ համագործակցությամբ

Թուրքիան և Չինաստանն ատոմային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության ուղղությամբ առաջին քայլն են կատարել։