Ո՞վ է գալիս գնանք․ Մարիամ Փաշինյանը դիմում է հետևորդներին

62
Մարիամ Փաշինյան
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է կանանց 45 օրյա նախնական զինվորական պատրաստության վարժանքների անցկացման մասին:
 
Մասնակիցները 45 օր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում, իսկ նրանց առօրյան կազմակերպվելու է զինված ուժերում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն:
Վարչապետի ավագ դուստրը` Մարիամ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ինքն էլ կմասնակցի զինվարժանքներին և ավելին` դիմել է հետևորդներին` միանալու իրեն:
 
«Ո՞վ է գալիս գնանք»,- գրել է վարչապետի դուստրը: