Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել իր ելույթի ոչ թե մոնատաժված, այլ ամբողջական տարբերակը

36
Օնիկ Գասպարյան

Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ԱԱԽ նիստում իր եզրափակիչ ելույթի ոչ թե մոնատաժված, այլ ամբողջական տարբերակը։

«Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և որից հետո իմ ելույթը՝ ամբողջությամբ»,- Armlur-ին ասել է Գասպարյանը:

Նշենք, որ այսօր ԱԽ-ն հրապարակել է ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանի ելույթից մի քանի բառ։