Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է ՀՔԾ

16
Օնիկ Գասպարյան

Գլխավոր դատախազությունը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը Գլխավոր դատախազությանը ներկայացրել էր առերեւույթ հանցագործության մասին հաղորդում։ Armlur.am-ը հրապարակել էր հաղորդման մասին փաստաթուղթը, որում Գասպարյանը նշել էր, որ վարչապետի եւ Պաշտպանության նախարարի կողմից կատարվել են ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածով արգելված արարք։