Օնիկ Գասպարյանի հայցը բավարարած դատավորը կյանքի սպառնալիքներ է ստացել. նա դիմել է ԲԴԽ. Armlur

37

ArmLur.am-ի փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

ԲԴԽ-ն հրատապ նիստ է հրավիրել ու քննում է դատավորին հասցեագրված սպառնալիքները:

Հիշեցնենք, որ դատական նիստի օրը դատարան էին այցելել ԱԱԾ-ականներ՝ պահանջելու դատավորից չբավարարել Գասպարյանի հայցը: Դատարան այցելածների թվում է եղել ԱԱԾ ներքին անվտանգության պետ Հրայր Ավետիսյանը: