Օնիկ Գասպարյանը գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

74

ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը մերժել է ինքնաբացարկի մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահի գործով դատավոր Մհեր Պետրոսյանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել։

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը նախագահող դատավոր Մհեր Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, թե պատասխանողի մոտ գործի՝ անկողմնակալ և օբյեկտիվ լուծման առնչությամբ համոզմունք առկա չէ։ Ըստ Փաշինյանի ներկայացուցչի՝ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք, մասնավորապես, դատավորը, կայացնելով հայցի ապահովման միջնորդությունը բավարարելու մասին որոշում և այն առձեռն հանձնելով հայցվորին, նշված որոշումը ուշ է ուղարկել պատասխանողին: