Նորաբակի ուղղությամբ զբաղեցրած դիրքերում թշնամին ամրաշինական աշխատանքներ է կատարում

63

168.am-ի հետ զրույցում Նորաբակ գյուղի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց, որ գյուղի ուղղությամբ զբաղեցրած դիրքերում թշնամին ամրանում է։

«Գյուղից տեսանելի չէ, բայց երբ սարի վրա բարձրանում ենք, տեսնում ենք, որ թշնամին իր զբաղեցրած դիրքերում ամրաշինական աշխատանքներ է կատարում, ամրանում է»,- նշեց Վազգեն Ասատրյանը։

Ըստ նրա, սեպտեմբերի 13-ին տարհանված բնակիչների մի մասը դեռևս գյուղ չի վերադարձել։

«Մարդիկ անորոշության մեջ են, դեռ մտածում են՝ ինչ անեն, գալիս են այստեղ՝ կրակոց է, դրա համար էլ դեռ չգիտեն՝ վերադառնալո՞ւ են, թե՞ ոչ։ Որ ասեմ, մարդկանց տրամադրությունը բարձր է, չէ, մի օր լավ է, մի օր վատ է, օրվա իրադարձություններից է կախված։ Միայն անորոշության մեջ են, մարդ կա՝ իր վեշերն էլ է հետը տարել»,- շեշտեց Վազգեն Ասատրյանը։