2021 թվականի հունվար-հունիսը նշանավորվեց հերթական ռեկորդով։ Բայց բնավ ոչ Հայաստանի բնակչության կենսամակարդակի գծով։ Ավելի շուտ՝ հակառակը. այս անգամ «մակարդակը» նպաստել է կեցության երկիրը փոխելու քաղաքացիների տրամադրությունների աճին։ Գրում է News.am-ը։
Նշված ժամանակաշրջանում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 21,9 հազար բնակիչ, ինչը գրեթե 7,8 հազարով (կամ 1,6 անգամ) գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը։
Ավելացնենք, որ ԱՄՀ կազմած երկրների վարկանիշում բնակչության մեկ շնչի ՀՆԱ հաշվով (ըստ գնողունակության պարիտետի) Ռուսաստանը անցած տարի զբաղեցնում էր 48-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 88։ Հունվար-ապրիլին իրական աշխատավարձը Ռուսաստանում բարձրացել է տարեկան հաշվարկմամբ 2,9 տոկոսով, Հայաստանում նվազել 1 տոկոսով։ Միջին թոշակը Ռուսաստանում այժմ կազմում է մոտ 200 դոլար, իսկ Հայաստանում անցած տարեվերջի դրությամբ՝ անգամ չի մոտեցել 90 դոլարի սանդղակին։
Աշխատանք գտնելու դժվարությունների առումով ներկայացնենք ընթացիկ տարվա հունվար-մարտի տվյալները։ Ռուսաստանում միգրացիոն հաշվառման մեջ է Հայաստանի 289,9 հազար քաղաքացի։ Դա 90,9 հազարով (կամ 1,5 անգամ) ավելի է անցած տարվա նույն ցուցանիշից։














