ԲՀԿ անդամ Արթուր Մարկոսյանը, որը տեւական ժամանակ է, մասնակցում է Բաղրամյան պողոտայում ցույցերին ու գիշերում վրաններում, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, սեպտեմբերի 30-ից եղել է Ջաբրայիլում ու իր աչքով է տեսել, թե ռազմի դաշտում ինչ է կատարվել: Նա պնդում է՝ «հողերը նվեր են տվել թուրքերին»:
Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե դուք կոնկրետ դավաճանական դրվագների ականատես եղե՞լ եք՝ նա պատասխանեց. «Այո, մեզ մինչեւ Կուբաթլու հետ նահանջել է տվել՝ առանց մի փամփուշտ կրակելու: Ամբողջ Սյունիքի տղաներս՝ կամավորներս, 7-8 հարյուր հոգի հետ ենք նահանջել մոտ 32 կմ:













