Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ ինքը ազգի դավաճան է․ զոհված զինծառայողի հայր

17

Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ ինքը ազգի դավաճան է։ Այս մասին ՔԿ-ի մոտ առերեսումից հետո ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Սերոբ Մելքոնյանի հայրը։

«Մենք Նիկոլ Փաշինյանի դեմ բողոք էինք ներկայացրել որպես ազգի դավաճան։ Մինչեւ հիմա այդ բողոքին պատասխան չկա. ինքը ոչ ընդունում է, ոչ հրաժարվում է դրանից։ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ ազգի դավաճան է։ Իսկ ազգի դավաճանն իրավունք չունի սեպտեմբերի 21-ին ներկա լինել Եռաբլուրում»,- նշեզ զոհված զինծառայողի հայրը։

Նրա բնութագրմամբ՝ սեպտեմբերի 21-ը մի տոն է, որը վերաբերվում է հայրենիքին ու ազգին եւ հայրենիքի ու ազգի պաշտպաններին, ուստի «Նիկոլ Փաշինյանն ու իր դավաճան կառավարությունն արժանի չեն այդ տոնին»։ «Ինքը շատ ծնողների համոզում է, կաշառում է, վախեցնում է, բայց մենք չենք վախենում ու այն, որ մենք հիմա այստեղ ենք, այդ նույն դավաճանության շարունակությունն է»,- ասաց զոհվածի հայրը, հավելելով, որ արյունով վերցրած հողը Նիկոլ Փաշինյանը մեկ ստորագրությամբ հանձնեց, այդ նույն ստորագրությամբ հանձնելով նաեւ իրենց զավակներին։