Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում,- նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին։
«Համածառայակից ընկերներ ջան, եկել ա մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը դիմել էր նոր զորացրվածներին՝ կոչ անելով որպես կամավորներ ներկայանալ զինկոմիսարիատներ։














