Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 70 մլն դրամ կհատկացնի նոր ավտոմեքենաներ գնելու համար

90
Նիկոլ Փաշինյան

Ծառայողական ավտոմեքենաների թիվն ավելանում է: Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 70 մլն դրամ կհատկացնի տեսչական մարմինների համար մարդատար ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Հաղորդում է Factor.am-ը։

Նախատեսվում է գնել 12 հատ մեքենա՝ յուրաքանչյուրի արժեքը 5,8 մլն դրամ: Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:

Նշվում է, որ մեքենաների գնման նպատակը Տեսչական մարմնի բնականոն գործունեության ապահովումն է, իսկ թե ում են սպասարկելու այս մեքենաները՝ նախագծում նշված չէ: