Նախկինում կորցրած որոշակի դիրքեր հետ ենք վերցրել․ Արթուր Սարգսյան

12
Զինվոր
Ռազմաճակատի տարբեր ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ եւ վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. հիմնականում Հյուսիսային եւ Հարավային ուղղություններով։ Այս մասին հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
«Ամբողջ գիշերվա եւ ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ՝ ամբողջ ճակատում՝ բոլոր ուղղություններով. հատկապես լարված է եղել Հյուսիսային եւ Հարավային ուղղությունները»,- ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը։
 
Նա շեշտեց, որ հակառակորդը օրերին կրած անահաջողությունների հետ չհամակերպվելով՝ այսօր եւս օգտագործել է իր ամբողջ զինանոցը. «Եւ գիշերվա եւ ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանետ, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպռազինությունը»։
 
Արթուր Սարգսյանն ասաց, որ հակառակորդը օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները, փորձել է գրավել մեր մարտակարգեր, սակայն այս անգամ եւս ունենալով անհաջողություններ՝ վերադարձել է նախկին դիրքին եւ փորձել ամրանալ նախկին դիրքերում։