Մտնում ենք մորգերը տղերքի դիակները ոնց բերել ենք՝ տենց հողոտ են, պարկերի մեջ նեխում են․ անհետ կորածի եղբայր

82

«Տղերքի հողոտ ոսկորները պարկերի մեջ նեխում են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է անհետ կորած զինվորի եղբայր Դավիթ Կատանյանը։

«Մենք, որ այդ 14 պարկերով մասունքները բերել էինք, մեզ ասվել է, որ դրանք պետք է տեղավորվեր 4 մորգերում, ոսկորները մաքրվեր, լվացվեր, որ արագացվեր ԴՆԹ-ի պրոցեսը, բայց այսօր մտնում ենք մորգերը, տղերքի դիակները ոնց բերել ենք՝ տենց հողոտ են, պարկ կա, որ բացում ենք՝ մեկից նմուշառում է գնացել ԴՆԹ-ի, մյուսից՝ ոչ, ասում են՝ մյուս ոտքը իրենն է, բայց եթե ոսկոր է, առանց ԴՆԹ հանձնելու ո՞նց կարող ես իմանալ, որ այդ նույն տղունն է»,- պատմում է անհետ կորած եղբոր որոնողական աշխատանքներին մասնակցած Դավիթ Կատանյանը: