Մտավորականներն Ազատության հրապարակից երթով գնալու են դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն

20

Մտավորականներն Ազատության հրապարակից երթով քայլում են դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։

Այսօր և առաջիկա օրերին մտավորականները նախատեսում են միաբանության երթեր դեպի ՀՀ-ում գտնվող միջազգային կառույցներ և այլ երկրների դեսպանատներ։

Նշենք, որ արվեստագետներ՝ Արմեն Գրիգորյանը, Մհեր Մկրտչյանը, Հրանտ Թոխատյանը կոչ են արել արվեստագետներին ու աշխարհասփյուռ հայությանը՝ համախմբվել՝ հայ գերիների ու մեր զոհված զինծառայողների դիակները վերադարձնելու պահանջով։

«Քանի որ Հայաստանը չունի իշխանություն Մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝

1. Ստիպել ադրբեջանական կողմը ազատի հայ գերիներին

2. Թույլ չտալ Հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում

3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին»,- հայտարարել են արվեստագետները։

Մտավորականները դեռ երեկ հայտարարեցին, որ Հայաստանում չկա իշխանություն և ցանկանում են իրենց միջոցներով զբաղվել հայ գերիներին վերադարձնելու, ինչպես նաև զոհված զինվորների դիերը վերադարձնելու գործընթացով։
Արվեստագետները զոհված զինծառայողների, անհետ կորածների լուսանկարներով երթ կիրականացնեն դեպի ՌԴ դեսպանատուն։