Թող գան, պատասխան տան՝ ում հետ են գործարք կնքել մեր էրեխեքի արյան հաշվին. Անհետ կորածի մայր

19

«Իրենք շատ լավ մտածված էրեխեքին տարել-տվել են փուռը, ասում են մառախուղ ա եղել, ի՞նչ մառախուղ»,- Էջմիածնի զորամասի դիմաց ասաց անհետ կորած զինծառայողի ծնողներից մեկը: «Ո՞վ ա տեսել առանց զրահաբաճկոնի, առանց սաղավարտի, առանց զենքի՝ մի հատ ավտոմատով, գնաս-կանգնես թուրքի դեմը, կռիվ տաս… Իրանց տակը հազար ձևի կեղտոտ բաներ կան: Թող գան, պատասխան տան՝ ում հետ են գործարք կնքել մեր էրեխեքի արյան հաշվին: Երեկվանից էլ հայտարարություն են անում, թե մտել են Զանգելան, տարածքներն են ստուգում՝ սուտ են ասում, էդ էլ են մեզ խաբում, որ հանգստանանք, լռենք, հետո նոր բան ստեղծագործեն, գան:

Ծնողի խոսքով՝ ասվածին կհավատան այն դեպքում միայն, երբ ապացույցներ կունենան, որ Զանգելանի տարածքում որոնողական աշխատանքներ են անցկացվում: