Մոմավառություն՝ Եռաբլուրում. զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները այսօր կշարժվեն դեպի Եռաբլուր

267

Անհետ կորած զինծառայողների հարազատերն այսօր ավտոերթով կշարժվեն դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին:

Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկի խոսքով՝ իրենց են միացել զոհված, ինչպես նաև գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները:

«Ժամը 17:30 Ստեփան Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի մեր ավտոերթը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ մոմավառություն կլինի մեր զինվորների համար…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը: