Մոբի տղերքի աշխատավարձը մինչև հիմա չի նստել

45

ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի խորհրդական (2017-18 թթ․), գյուղատնտես,  Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանտ Հարություն Մնացականյանը, որը դեկտեմբերի 16-ին է զորացրվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պահեստազորայինների աշխատավարձը մինչև հիմա չի փոխանցվել։

«Մոբի տղերքի աշխատավարձը մինչև հիմա չի նստել, մարդիկ 80 օր տանից , տեղից կտրված, աշխատանքի չգնացած եկել ծառայել են , հիմա հասարակ կոմունալները վճարելու գումար չունեն, իսկ իրենց նոյեմբեր ամսվա ծառայության օրինական հասնող աշխատավարձը , որը 100֊130 Հազարը չի անցնում,  մինչև հիմա չկա…

Ֆիպ հարթակ բա էդ էլ ուսումնասիրի , վերջում գրի , որ ըստ ձեր ուսոիմնասիրությունների ճիշտ է տղերքին չեն տվել աշխատավարձ, բայց Հարություն Մնացականյանը մանիպուլացնում է, այդ զինվորները կոմունալների համար չեն ուզում, այլ…
Էստեղ խոդ տվեք ձեր երևակայությունը…
Հետաքրքիր է, պատգամավորները ստացե՞լ են»։