Միքայել Մինասյանը կկալանավորվի․ միջնորդությունը բավարարվել է

11
Միքայել Մինասյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 
Կալանքի միջնորդությունը քննել է Ավանի նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը։