Մինչև մեկին կապել են, մյուսները փախել, հետ են եկել». Խնածախում ադրբեջանցիները 3 ձի են գողացել

149
Խնածախ
Այսօր Սյունիքի մարզի Խնածախ համայնքում ադրբեջանական կողմը գողացել է տեղի բնակիչներից մեկի 3 ձին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Խնածախի ղեկավար Անուշավան Հովակիմյանը։

«Առավոտյան 7։30-ի կողմերում 3 ձի անցել են ադրբեջանցիների վերահսկողության ներքո գտնվող տարածք, նրանք էլ գողացել են ձիերին։ Մինչև կապել են մեկին, նրա երկու ձագերը փախել, հետ են եկել։ Երկու ձիերը եկել են մեր դիրքապահների մոտ հասել, իսկ դիրքապահներն էլ ինձ են զանգել, և ձիերը վերադարձրել ենք տիրոջը»,–ասաց Հովակիմյանը։