Մինչ օրս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 1207 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

46

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1207 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 482 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ: