Մինչ Գեղամասարում թշնամին կրակում է, ՔԿ-ն գյուղացիների մեջ հարկ չվճարողներ է փնտրում

153

Քննչական կոմիտեի քննիչները գնացել են Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի գրասենյակ և նրանից պահանջում են ներկայացնել գրություն, թե 2020 թվականին, ովքեր են եղել այն քաղաքացիները, որոնք հարկեր չեն վճարել: Գրում է Armlur.am-ը։

Ի պատասխան՝ Հակոբ Ավետյանն ասել է, որ պատերազմ է եղել, դա էլ եղել է պատճառը, որ մարդիկ հարկերը չեն վճարել:

Ինչևէ իրավապահներն այս պահին Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի գրասենյակում են և այնուամենայնիվ, սպասում են ինչ-որ գրությունների:

Ստացվում է՝ մինչ թշնամին Գեղամասարի բարձրունքներից ամեն օր կրակում է հայկական գյուղերի և մեր դիրքերի ուղղությամբ, իրավապահները զբաղվում են հարկեր չվճարողների որսով։