Միքայել Մինասյանի գործերի կառավարիչը ևս կկալանավովի

17
Միքայել Մինասյան
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրգործին:
 
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։
 
«Դատարանը որոշում է կայացրել՝ գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքերը: Ավելին, դատարանը նույն քրեական գործով որոշում է կայացրել բավարարել քննիչի նաև մեկ այլ միջնորդություն՝ Միքայել Մինասյանի գործերի կառավարիչ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու վերաբերյալ»,- ասել է ՊԵԿ նախագահը: