Մեզ անհրաժեշտ է ևս մի քիչ համբերություն և մարտնչող հային հատուկ դիմադրողականության ոգի

6

Սենոր Հասրաթյանգրել է․

«Մարտական թատերաբեմի վերածված Արցախում այս օրերին նկատվում է հակառակորդի կողմից վարվող գործողությունների աստիճանական «պասիվացում», ինչն ամենևին չի նշանակում, որ թուրք-ադրբեջանական հայաջինջ ծրագրերը նահանջ են ապրում: Անհերքելի է փաստը, որ պատերազմի սկզբնական շրջանում թշնամական ալյանսն օգտվելով հայկական կողմի հանդեպ ունեցած մարդկային ու նյութական գերազանցությունից՝ մեծ կորուստների գնով կարողացավ ռազմաճակատի որոշ հատվածներում հասնել որոշակի հաջողությունների, սակայն հետագա օրերին նույն «սրնթացությամբ» զարգացնել այդ ձեռքբերումները՝ այլևս անզոր է: Բաքու-Անկարա ռազմական դաշինքի պլանը, այն է՝ «կայծակնային հարվածով» կոտրել հայկական զորքերի դիմադրությունը և հաշված օրերի ընթացքում լուծել Արցախի բռնազավթման խնդիրը, կրախի մատնվեց:

Մեզ անհրաժեշտ է ևս մի քիչ համբերություն և մարտնչող հային հատուկ դիմադրողականության ոգի և ամեն ինչ լավ է լինելու»։