Հին Թաղեր գյուղն անցավ ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ:
@wargonzo ալիքի աղբյուրների տեղեկություններով՝ Ադրբեջանի զինված ուժերի գրոհային ջոկատին, այնուամենայնիվ, հաջողվել է գրավել Հադրութի շրջանի գյուղերից մեկը։ Այլ բնակավայրերի համար այս պահին մարտերը շարունակվում են։
Ադրբեջանցիները պահանջել են ռուս խաղաղապահներից հեռանալ տարածքից։ Նրանք նշել են, որ մտադիր են գրավել Խծաբերդը։














