Մերոնց չկրակելու հրաման է տված ու հիմա ստիպված ձեռնամարտի են բռնվում ադրբեջանցիներին զսպելու համար. Կարեն Վրթանեսյան

44
Կարեն Վրթանեսյան

Մերոնց չկրակելու հրաման է տված ու հիմա տարբեր տեղերում բառացիորեն ձեռնամարտի են բռնվում ադրբեջանցիներին զսպելու համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ռազմական վերլուծաբան, «Ռազմինֆո» մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Եթե ինչ-որ պահից ադրբեջանցիները հանկարծ որոշեն առաջինը հրազեն կիրառել, էլի զոհեր կամ գերիներ ունենանք, դրա պատասխանը ո՞վ է տալու։

Այնպես չէ, որ դա անհնարին սցենար է. դեկտեմբերին՝ արդեն հրադադարի հայտարարությունից հետո, չկրակելու հրամանը կատարող 62 հայ զինծառայողի գերեվարեցին և առ այսօր դեռ 3 հոգու են վերադարձրել, այդ մասին արդեն բոլորը կարծես մոռացել են…

Իսկ հիշո՞ւմ եք, որ նույն միջադեպում էլ 9 հայ դիրքապահ էլ սպանել էին ադրբեջանցիները։
Եթե այսպիսի մի բան կրկնվեց, ո՞վ է պատասխան տալու», – նշել է նա։