Պաշտպանության նախարարության վարչական տարածք մեքենայով մուտք գործած անհետ կորած զինվորի հորը դեռ մեղադրանք չի առաջադրվել, հայտնել է նրա պաշտպան Կարեն Ստեփանյանը, փոխանցում է Aysor.am-ը։
Անհետ կորած զինվորի հորը ձերբակալելուց 72 ժամ հետո, որը լրանում է հունվարի 13-ի կեսօրին, կներկայացնեն դատարան՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու:
Քաղաքացու ձերբակալման իրավաչափությունը չի բողոքարկվել:
Կարեն Ստեփանյանը հայտնել է, որ տղամարդը որպես կասկածյալ ցուցմունք է տվել դեպքի որոշ հանգամանքների վերաբերյալ:














