Մենք հաղթեցինք ամենադաժան իրավիճակում, hայոց զարկը սպասում է, hապաղել չկա. Կոռնիձորի Արո

13

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ԵԿՄ առաջին նախագահ Արա Խուդավերդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր ոգին անկոտրուն էր, 89֊ից մինչև 1994թ. Կամավորական ջոկատները կռվել են միայն առաջ գնալու գաղափարով, ջոկատները միայնակ իրենք էին զենք ու սնունդ հայթայթում ու կռվում թշնամու դեմ։ ժողովուրդն անտեղյակ էր ու անհաղորդ մեր կռվին ու դժվարություններին։ 6 տարի մեր արյան գնով, ոգու կանչով, մեր նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ, վտանգը թիկունքից ու դիմացից մենք ազատագրեցինք Արցախը։
Մենք հաղթեցինք ամենադաժան իրավիճակում, աշխարհի դեմ կռիվ տալով։

Հայոց զարկը սպասում է։ Հապաղել չկա։
Կոռնիձորի Արո»: