Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Քաշաթաղի բնակիչները։ Այսօր Քաշաթաղից տեղահանված է մոտ 13 հազար բնակչություն, 3 հազարից ավելի ընտանիք: Նրանց մեծ մասը բնակվում է Հայաստանում ու ծանր վիճակում է։
«Մենք չենք ասում՝ ունեինք 100 մլն, թող տան մեր 100 միլիոնը, մենք ասում ենք՝ համարժեք եւ խելամիտ սահմաններում փոխհատուցում ենք ուզում։Մեր խնդիրը այն չէ, որ դառնանք նպաստառու պետությունից, մենք ուզում ենք, որ ստանանք փոխհատուցում մեր գույքի դիմաց, մենք կգնենք մեր բնակարանները, կդառնանք գյուղացիներ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։














