Մեկ օրում ավելի քան 500 մարդ է վերադարձել Արցախ

15

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել 566 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ավտոբուսներն ուղեկցվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկներով։

Ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիտորինգ են անցկացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 39 հազար 700 փախստական։