Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 192 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ընդհանուր առմամբ այս ընթացքում Արցախ է վերադարձել 51 408 մարդ։
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները և ցուցաբերում մարդասիրական օգնություն։














