Տարածված տեսանյութը նաև իր շարունակությունն ունի։ Այս մասին գրում է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Մեկ այլ տեսանյութ էլ կա, որտեղ հենց այդ նույն գլուխգովանը լեղապատառ փախչում և պատմում է, թե հայերն ինչպես իրենց խմբին ոչնչացրին, և կոչ անում իր ցեղակիցներին, որ հանկարծ Արցախ չգան, որ այդ կռիվը նման չէ ոչ Սիրիայի, որ Լիբիայի կռվին։ Մերոնք դրանց մարերը լացացրել են արդեն, վրեժը լուծել, բայց դա միևնույն է Բաքվի բռնապետին չի ազատում պատասխանատվությունից տարածաշրջանը ահաբեկիչներով լցնելու համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ էր տարածել, որում ապացուցվում էր, որ վարձկանները կռվում են Արցախի դեմ։














