Մարտունուց հարավ ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք

17
Zinvor

Դեռ անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։ Մեկ վաշտ, մեկ դասակ և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել են, հետ են մղվել։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։ Այս մասին հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։

«Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։ Մարտունուց հարավ՝ Ճարտարի ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք, Ճարտար ուղղությամբ»,- նշեց նա։