Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․հրետակոծությունն ու հրթիռակոծությունը շարունակվում են

28
Մարտունի

Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ, Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ։ Այս մասին հայտնում է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։