Ականի վրա պայթած հայ տղամարդը ոչ թե անհետ կորած զինծառայողի ծնող կամ հարազատ էր, այլ փրկարարներին ուղեկցող: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ Սարսադարյան Նորայրը լավ ծանոթ էր տեղանքին:
Հետաքրքրվեցինք, թե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում՝ Մարտունիում, առաջին օգնությունը, ով է ցուցաբերել հայ տղամարդուն, նա պատասխանեց. «Նրան սկզբում առաջին օգնություն են ցուցաբերել մեր փրկարարները, հետո արդեն ռուս խաղաղապահները: Ադրբեջանցիներն էլ իրենց գովազդի և տեսանյութում երևալու համար ձևացրել են, իբրև, օգնում են»,- նշեց Հունան Թադևոսյանը:
Անդրադառնալով Նորայրի առողջական վիճակին՝ ասաց. «Նրան տեղափոխել են Ստեփանակերտի բուժհաստատություն, հեռացրել են ոտքի վնասված հատվածը, հիմա վիճակը կայուն է»,- ընդգծեց խոս














