Մարտին Հայաստանից մեկնողների թիվը 31914-ով ավելի է եղել ժամանողների թվից

27

Ինչպես արդեն հայտնել էինք, փետրվարի 1-ից ԵԱՏՄ երկրների համար գործարկվել է «Ճամփորդում եմ առանց COVID»-ի հավելվածը, ինչի միջոցով մեր քաղաքացիները կարող են օդային ճանապարհով երկրից դուրս գալ:

ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ այս տարվա մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74 հազար 197 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), իսկ նույն օդանավակայաններով նույն ժամանակահատվածում ժամանել է 42 հազար 283 քաղաքացի (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները)։

Մարտին մեկնածների և ժամանածների միջև տարբերությունը կազմում է 31 հազար 914 մարդ, այսինքն՝ ավելի շատ մեկնել են, քան ժամանել: