Անհետ կորած զինծառայողների հարազատների տեղեկություններով՝ հնարավոր է գերիների նոր խումբ այսօր հայրենիք վերադառնա։ Համենայն դեպս՝ միջնորդավորված նրանց այդպիսի հավաստիացումներ են փոխանցվել իշխանական տարբեր խողովակներից, որի արդյունքում ծնողները որոշել են հետաձգել իրենց բողոքի ակցիաները։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 15-ին, անհետ կորած ծնողներին հարազատները պատրաստվում էին փակել Երևան-Հոկտեմբերյան միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի, հետո տեղեկացել են, որ հնարավոր է գերիների նոր խումբ վերադառնա հայրենիք։
«Խոսակցություններ կան, ասում էին ամսի 15-16-ին կգան»,- «Փաստինֆո»-ին հայտնեց զինծառայողի հարազատներից մեկը՝ նշելով, որ ակցիան հետաձգել են՝ չխանգարելու ռազմագերիների վերադարձին։














