Մարտական գործողությունները հյուսիսից հարավ շարունակվում են

14
Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները հյուսիսից մինչև ծայրամաս՝ հարավ: Այս մասին հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին»,- նշեց նա։