Մահացել է Մանվել Գրիգորյանը

0

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Տեղեկությունը հաստատել է Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Այս առնչությամբ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջը հասան իրանց նպատակին: Մահացավ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը… Աստված հոգիդ լուսավորի հերոս մարդ»:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը տևական ժամանակ է ուներ առողջական մի շարք խնդիրներ: