Մահացել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը։
Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Կորցրինք մեր սիրելի Մարգարին։ Նա այս երկրում մեծացած լավ մարդկանցից մեկն էր: Ցավակցում եմ նրա ընտանիքին և հարազատներին»,-գրել է նա։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ 51-ամյա նախկին լրագրող, գործող պատգամավոր Մարգար Եսայանը տևական ժամանակ բուժվում էր քաղցկեղից։