Լեռնային Ղարաբաղում օրեցօր աճում են հումանիտար բնույթի խնդիրները․ Շոյգու

25
Սեռգեյ Շոյգու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԼՂ հումանիտար հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ԼՂ-ում հումանիտար բնույթի խնդիրներն օրեցօր աճում են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Օրեցօր աճում են հումանիտար բնույթի խնդիրները»,- ասել է Շոյգուն՝ մատնանշելով փախստականների տեղափոխման ու վերադարձի, ինչպես նաև հումանիտար այլ հարցերի հետ կապվախ խնդիրները։

Նա նաև հայտնել է, որ ռազմատրանսպորտային ավիացիան երեք օրում ավելի քան 1 100 ռուս խաղաղապահների և 168 միավոր տեխնիկա է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դիտորդական դիրքերի տեղակայումը կավարտվի շաբաթ օրը:

«Խաղաղապահների ևս մեկ ստորաբաժանում տեղակայված է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում։ Վաղը նախատեսում ենք ավարտել այդ գոտում ութ դիրքերի տեղակայումը», – նշել է Շոյգուն։