«ՌԻԱ Նովոստին», հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին, հայտնում է, որ ԼՂ-ում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը», – ասել է Կոնաշենկովը, ապա նաև տեղեկացրել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է արցախի իր բնակավայրեր է վերադարձել 39 հազար փախստական:














