Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է

14

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչին, հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է:

Ըստ պաշտոնյայի՝ ՌԴ խաղաղապահ ուժերի դիրքերում իրավիճակը հանգիստ է, խաղաղապահները սովորականի պես կատարում են իրենց պարտականությունները:

«Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը պահպանվում է ամբողջությամբ: Խաղաղապահ զորախումբն իր պարտականությունները կատարում է ինչպես միշտ: Դիրքերում իրավիճակը հանգիստ է», – ասել է Պոլիուխովիչը: