Հանրային ՀԸ կայքի նմանությամբ ստեղծված Lurer.live կայքը ապատեղեկատվություն է տարածում. FIP

144

Հանրային հեռուստաընկերության www.1lurer.am կայքի նմանությամբ ստեղծված Lurer.live կայքը ապատեղեկատվություն է տարածում համացանցի հայկական տիրույթում։ Կայքը ստեղծվել է 2020 թ. հոկտեմբերի 14-ին և ադրբեջանական հերթական կեղծ կայքերից մեկն է։

Հիշեցնենք, որ բազմիցս հայտարարվել է, որ համացանցում առկա են նաև հայալեզու ադրբեջանական կայքեր, որոնք պատրաստված են հայկական լսարանի համար և տարածում են ակնհայտ սուտ տեղեկություններ՝ խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով։

Մտահոգիչ է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի լուրերը ֆեյսբուքյան իր էջում տարածել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։