RSF․ 80 լրագրող Ադրբեջանի կրակի պատճառով չի կարողանում դուրս գալ Արցախից

9
Մամուլ

Տեղացի ու օտարերկրացի 80 լրագրող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց չի կարողանում մեկնել Հայաստան ադրբեջանական կողմի կրակի պատճառով, թվիթերյան իր էջում գրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF)։

Կազմակերպությունից հայտնել են, որ լրագրողները Ստեփանակերտում են մնացել ու դիմել են ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին ու Ադրբեջանին՝ հնարավորն անելու ու խաղաղ բնակչության տարհանումը թույլ տալու կոչով։