Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ մեկնելու որոշման պատճառը եղել է պետության կողմից իր նկատմամբ անտարբեր վերաբերմունքը: Այս մասին Արոնյանը նշել է LevitovChess-ին տված հարցազրույցում: Շախմատիստը խոստովանել է, որ իրեն՝ ապաքաղաքական անձին, վերաբերվում էին այնպես, ասես նա անընդհատ ինչ-որ բան է ուզում:
«Հարցը, իհարկե, գումարի մեջ չէ, այլ նրանով, որ քեզ միշտ թիրախավորում են: Ենթադրենք, քեզ հրավիրում են ինչ-որ հանդիպման, իրենք չեն գալիս, իսկ հետո այն ամենը, ինչ դու ասում ես, ընկալվում է իբրև նախկին իշխանությունների հովանավորյալի խոսք: Իսկ դա նշանակում է, որ այն ամենը, ինչ դու ասում ես, չի կարող ճիշտ լինել, քանի որ դու ներկայացնում ես ինչ-որ մեկի շահերը, թեկուզ դու ներկայացնում ես քո ոլորտի մասնագիտական շահերը»,- նշել է նա: